Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներին

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներին
19.10.2020 | 13:26

Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամները հանդիպել են Արցախ եկած Գերմանիայի Բունդեստագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, Թուրքիայի ընդգրկվածությանը և նրանց հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ: Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ որակելով նպատակային վանդալիզմ:

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ